Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Վեստ Արմենիայի» հետ և զիջել մրցակցին՝ նվազագույն հաշվով:
«Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած խաղի միակ գոլը 77-րդ րոպեին հեղինակել է հարձակվող Զախար Տարասենկոն:
«Ուրարտուն» 45 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Սա թիմի 4-րդ պարտությունն էր վերջին 5 խաղում: «Վեստ Արմենիան» 31 միավորով 7-րդն է։























































