ՀՊԼ 32-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվել էր ԲԿՄԱ-ին և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
34-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Էդիկ Վարդանյանը։ 53-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռանսոմը՝ հավասարեցնելով հաշիվը։ Տասը րոպե անց Սերոբ Գալստյանն առաջ մղեց հյուրերին, իսկ 74-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։
Այս խաղից հետո «Արարատը» 41 միավորով 6-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն 26 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։