«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին խոսել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բայերից» կրած պարտության (0:2) մասին։
«Մենք խաղում էինք ուժեղ թիմի դեմ, որին, երբ նրանք առաջ են անցնում, դժվար է դառնում կանգնեցնելը: Մենք զայրացած էինք առաջին գոլը բաց թողնելուց հետո և փորձում էինք էլ ավելի ագրեսիվ խաղալ հաշիվը հավասարեցնելու համար, բայց այսօր չկարողացանք դա անել։
Սա «Բայերի» մրցաշրջանն է։ Նրանք հաղթեցին Բունդեսլիգան, այս թիմի խաղացողներն ունեն ոչ միայն ֆուտբոլային հմտություններ, այլև հիանալի ֆիզիկական պատրաստվածություն և տոկունություն»,- Դե Ռոսիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 9-ին։
























































