Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերից» կրած պարտությունից հետո (1:2) «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատասխանել է իր ապագայի մասին հարցին.
«Կհեռանա՞մ թիմից մրցաշրջանի վերջում։ (գիտեմ։ 14 ամիս առաջ Ինձագին ԶԼՄ-ների կարծիքով խնդիրներ ուներ, իսկ հիմա տեսեք, թե ինչի է հասել նա դրանից հետո։ Ես երջանիկ եմ այստեղ, լավ աշխատանք եմ կատարում և կարծում եմ, որ թիմն առաջընթացի տեղ ունի: Կտեսնենք, թե ինչ վիճակում ենք գտնվում մրցաշրջանի վերջում և կքննարկենք դա»,- Պիոլիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» ղեկավարությունը մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնանկ է անելու 58-ամյա մարզչին։
























































