«Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը ելույթ է ունեցել ակումբի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո։
Ներաձուրիները 20-րդ անգամ նվաճեցին Սկուդետոն: Սիմոնե Ինձագիի թիմը մրցաշրջանի ավարտից հինգ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ դերբիում հաղթելով «Միլանին» (2-1):
«20-րդ Սկուդետոն․․․ ի՜նչ թիվ է: Սա առանձնահատուկ, պատմական օր է։ Մենք հասել ենք մի նպատակի, որին միայն քչերը կարող են հավակնել։ Այսօր ամբողջ աշխարհում «Ինտերի» երկրպագուները նշում են իրենց երկրորդ աստղը:
Մենք հանդիպեցինք բազմաթիվ փորձությունների ու դժվարությունների, և վերջապես մեր ջանքերը հատուցվեցին։ Մեր նպատակը միշտ եղել է Իտալիայում և Եվրոպայում բարձունք վերադառնալը, և մենք հասել ենք դրան: Ես շատ շնորհակալ եմ մեր մարզիչ Սիմոնե Ինձագիին և ողջ մարզչական շտաբին։ Սիմոնեն իսկական նվեր էր մեզ համար։ Բացառիկ մարզիչ եւ անձ, ով թիմում հաղթողի մտածելակերպ է բերել»,- ասել է Սթիվեն Չժանը։
























































