Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:
4 խաղափուլից հետո Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ունեն 2.5 միավոր:
Երեկ Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն՝ Անտոանետա Ստեֆանովային:
Նշենք, որ նախորդ տարի նույն առաջնության շրջանակում Սուսաննան գրանցել էր նույն արդյունքը:
Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը ունեն 2 միավոր: