«Ինտերը» մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված կլինի 5 տարով։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 9 մլն եվրո՝ մեկ մրցաշրջանի համար։
Սպասվում է, որ նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի մրցաշրջանի ավարտին։
Մարտինեսը «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ նա իտալական թիմի կազմում անցկացրել է 277 հանդիպում, խփել 128 գոլ և կատարել 42 գոլային փոխանցում։
























































