Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Կալյարիի» հետ՝ 2-2:
Ջանլուկա Գաետանոյի (30-րդ րոպե) և Յերի Մինայի (36-րդ րոպե) գոլերից հետո թուրինցիները պարտվում էին 0-2 հաշվով: Տանտերերի երկու ֆուտբոլիստներն էլ 11 մետրանոց հարվածով աչքի ընկան:
61-րդ րոպեին հյուրերի կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Դուշան Վլահովիչը, իսկ 87-րդ րոպեին Ալբերտո Դոսենայի ինքնագոլը ոչ-ոքի բերեց Մասիմիլիանո Ալեգրիի թիմին։
«Յուվենտուսը» (64 միավոր) շարունակում է զբաղեցնել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: «Կալյարին» (32) մրցաշարային աղյուսակում 14-րդն է:
























































