Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Գուանչժոուի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն կիսվել է Չինաստանում աշխատելու իր տպավորություններով։
«Ես մարզում եմ 2014 թվականից, երբ Մարչելո Լիպին ինձ տարավ Չինաստան։ Շատերի համար սա լավագույն փորձը չէ, բայց այն ժամանակ Ասիայում շատ մեծ մարզիչներ կային։ Ինձ բախտ է վիճակվել հաջողության հասնել, հաղթել և մնալ հինգ տարի, որի ընթացքում մարզել եմ այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Պաուլինյոն, Պատուն, Տալիսկան և Վիտսելը: Մենք հասանք Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Երբ վերադարձա Եվրոպա, հասկացա, որ չինական փորձը վատ է գնահատվում։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչու. կներեք, բայց 10 տարին պետք է նշանակություն ունենա»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
























































