«Միլանի» նախկին պաշտպան Կաֆուն բարձր է գնահատել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսսիի աշխատանքը հռոմեական ակումբում։
«Ես լավ հիշում եմ նրան, երբ երիտասարդ տղա էր: Նա քիչ էր խոսում, բայց շատ էր լսում: Կարծում եմ, որ նա բոլոր որակներն ունի էլ ավելի կարևոր դեր խաղալու և «Ռոմայի» համար դառնալու այն, ինչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Դե Ռոսին գլխավորել է «Ռոման» 2024 թվականի հունվարին՝ Ժոզե Մոուրինյուի՝ ակումբից հեռացվելուց հետո։
























































