Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոսել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։ Ֆրանսիացու գործող համաձայնագիրը թուրինյան թիմի հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ։
«Այս պահին «Յուվենտուսի» հետ նոր պայմանագրի հարցով չեմ բանակցում։ Իմ նպատակն է թիմին վերադարձնել Չեմպիոնների լիգա։ Եթե հաջողվի, ապա ամեն ինչ կքննարկենք։ Նույնիսկ, եթե ես այստեղ չլինեմ հաջորդ մրցաշրջանում, ես դեռ ցանկանում եմ այս ակումբին տեսնել Չեմպիոնների լիգայում»,- Ռաբյոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Ըստ շրջանառվող լուրերի՝ կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները։