«Բոլոնիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Մոնցայի» հետ Իտալիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:
Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։
«Բոլոնիան» վաստակել է 59 միավոր և զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Ռոման», որը հինգերորդն է, զիջում է չորս միավորով և մեկ խաղ պակաս է անցկացրել:
«Մոնցան» 43 միավորով 11-րդ տեղում է։