«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է թուրինյան ակումբում իր ապագայի մասին։
«Ժամանակին ակումբը կորոշի «Յուվենտուսի» լավագույն տարբերակը: Քո նպատակների սահմաններում լինելը հիանալի է, դա քոզ ադրենալին է հաղորդում և ստիպում է հաղթելու ցանկություն ունենալ:
Մեր նպատակն էր երիտասարդ խաղացողներին հիմնական կազմում ընդգրկել։ Այս նախագիծը մեծ արժեք ունի։ Չեմպիոնների լիգային մասնակցելը կամ չմասնակցելը մեծ նշանակություն ունի, ուստի մենք պետք է միավորենք ուժերը այնտեղ հասնելու համար»,- Ալեգրիի խոսքերը մեջբերել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):