Տորոնտո (Կանադա) քաղաքում անցկացվող շախմատի Հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 5-րդ տուրի հանդիպումները։
Այս տուրում հաղթանակ տոնեցին Նակամուրան և Գուկեշը։ Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
5-րդ տուրից հետո 3,5 միավորով Յան Նեպոմնյաշչին և Դոմարաջու Գուկեշը գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։