«Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է փոխարինող գտնել Մասիմիլիանո Ալեգրիին, հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան թիմի նոր գլխավոր մարզիչը կդառնա Տիագո Մոտան, որը ղեկավարում է «Բոլոնիան»։
«Յուվենտուսը» 31 խաղում վաստակած 62 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: Առաջատար «Ինտերից» տարբերությունը 20 միավոր է։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանը» 6 միավորով գերազանցում է «Յուվենտուսին»
Մինչ «Բոլոնիան», 41-ամյա Մոտան գլխավորել է «Սպեցիան» և «Ջենովան»: