Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայում «Յուվենտուսի» երրորդ տեղի մասին.
«Մենք ունենք 62 միավոր, և ակնհայտ է, որ դրան արժանի ենք: Մենք սխալներ թույլ տվեցինք մրցաշրջանի առանցքային շրջանում, բայց «Յուվենտուսը» վերակառուցման փուլում է, և մենք ունենք շատ երիտասարդ խաղացողներ:
Մի բան է աշխատել 30 տարեկան ֆուտբոլիստների, մեկ այլ բան՝ 18 տարեկանների հետ: Սա այնքան ակնհայտ է, որ ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք նույնիսկ կենտրոնանում դրա վրա:
Մենք հիանալի տղաներ ունենք, մեր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է, և մենք դրան հասնելու ճանապարհին ենք»,- մեջբերում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչին Football Italia-ն։