Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում ընդունել է «Լեչչեին» և երեք անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
6-րդ րոպեին «Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը բացեց հանդիպման հաշիվը:20-րդ րոպեին կիսապաշտպան Օլիվյե Ժիրուն կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ 57-րդ րոպեին «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն երրորդ գոլն է խփել հյուրերի դարպասը։
«Միլանը» 2023/2024 մրցաշրջանի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է։ Թիմը 31 խաղում վաստակել է 68 միավոր։ «Լեչեն» 29 միավորով 13-րդ տեղում է։