ՀՊԼ 27-րդ տուրում «Նոան» հյուրընկալվելիս մրցել է «Վեստ Արմենիայի» հետ և 5-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Այս հաղթանակի շնորհիվ հյուրերը գլխավոր են մրցաշարային աղյուսակը:
«Նոայի» կազմում դուբլ է ձևակերպել Էդգար Մովսեսյանը՝ վերջին 8 րոպեում երկու գոլ հեղինակելով, մեկական անգամ էլ աչքի են ընկել Գոռ Մանվելյանը,Վիրջիլ Պինսոն և Արթուր Միրանյանը:
Ընդ որում, Միրանյանի համար սա 18 գոլն էր ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Նոան» իր միավորների թիվը հասցրել է 59 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ «Վեստ Արմենիան» 25 միավորով 7-րդ տեղում է: