Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արարատը» հյուրընկալել էր «Ուրարտուին»։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
«Ուրարտուն» 41 միավորով 4-րդ տեղում է։ «Արարատը» 34 միավորով 6-րդն է։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկը»՝ 56 միավորով։ Նույնքան միավոր ունի նաև «Նոան», որը երկրորդ տեղում է։