Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Յուվենտուսն» ընդունել էր «Լացիոյին»։
Հանդիպումն ավարտվեց թուրինյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, դաշտի տերերից հաշիվը բացեց Ֆեդերիկո Կյեզան։
14 րոպե անց Դուշան Վլահովիչը կրկնապատկեց խաղի հաշիվը։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին։