«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին հույս ունի մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել եվրոպական որևէ գրանդ ակումբ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 44-ամյա մասնագետը պատրաստ է հեռանալ «Բրայթոնից», չնայած այն հանգամանքին, որ նա դեռ երկու տարվա պայմանագիր ունի։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ իտալացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», «Բավարիան» և այլ ակումբներ։
Դե Զերբին «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։ 28 խաղից հետո նրա թիմը 42 միավորով Պրեմիեր լիգայի 9-րդ տեղում է։