Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունել է Թուրինի «Յուվենտուսին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը 90+3-րդ րոպեին հեղինակել է Ադամ Մարուշիչը:
Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» 59 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Լացիոն» 46 միավորով 7-րդն է:
Տուրի մեկ այլ խաղում հանդիպել են «Տորինոն» և «Մոնցան»։ Տանտերերը նվազագույն հաշվով հաղթանակի են հասել: Միակ գնդակը 11-մետրանոցից հեղինակել է Առնալդո Անտոնիո Սանաբրիան։ Նշենք, որ 72-րդ րոպեին Մատեո Պեսինային խաղադաշտից հեռացնելուց հետո հյուրերը խաղացել են տասը հոգով։
Այսօր կայացել է նաև «Ջենոա»-«Ֆրոզինոնե» հանդիպումը: Թիմերը ոչ-ոքի են ավարտել խաղը՝ 1:1:
30-րդ րոպեին դաշտի տերերի հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը բացել է խաղի հաշիվը, իսկ 6 րոպե անց Ռեյնյերը հավասարեցրել է այն: