Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցում է «Ֆիորենտինայի» հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:45-ին, իսկ հյուրերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով.
«Միլան». Միկ Մենյան, Դավիդե Կալաբրիա, Մալիկ Տշաու, Ֆիկայո Տոմորի, Ալեսանդրո Ֆլորենցի, Իսմայիլ Բենասեր, Տեյանի Ռեյնդերս, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, Քրիստիան Պուլիշիչ, Ռաֆայել Լեաու, Օլիվյե Ժիրու:
Այս պահին «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 29 խաղից հետո վաստակած 62 միավորով: «Ֆիորենտինան» մեկ խաղ պակաս է անցկացրել և 43 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում: