«Յուվենտուսը» գլխավոր հավակնորդն է «Բոլոնիայի» կիսապաշտպան Լյուիս Ֆերգյուսոնի համար պայքարում։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը բանակցությունների հաջող փուլ է անցկացրել 24-ամյա շոտլանդացու ներկայացուցիչների հետ։ «Բոլոնիան» ակնկալում է ֆուտբոլիստի համար վաստակել 25 միլիոն եվրո։
Բացի «Յուվենտուսից», կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Նապոլին»:
Լյուիս Ֆերգյուսոնը «Բոլոնիայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։