«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկային։
29-ամյա սլովակ ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
«Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել Լոբոտկայի հետ: Ես արդեն խոսել եմ Դեկուի հետ նրա հավանական տրանսֆերի մասին»,- Լապորտային մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Լոբոտկան «Նապոլի» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին։ Ընդհանուր առմամբ Իտալիայի գործող չեմպիոնի կազմում նա անցկացրել է 154 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում