Այսօր կայացել են մի շարք ընկերական հանդիպումներ ազգային հավաքականների մասնակցությամբ։
Չեխիայի հավաքականն արտագնա խաղում կամային հաղթանակ է տոնել Նորվեգիայի ընտրանու նկատմամբ 2-1 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի է ընկել Բոբը, հյուրերի կազմում՝ Զիման ու Բարակը։
Նիգերիայի հավաքականը նույն հաշվով հաղթել է Գանային։
Հյուսիսային Մակեդոնիայի և Մոլդովային հավաքականները ոչ-ոքի են խաղացել՝ 1-1։ Իսկ Ֆարերյան Կղզիների ընտրանին արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթել է Լիխտեյնշտեյնին։