Իսպանացի կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին», կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա։
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով։
Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։