Հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է «Ջենոայից» տեղափոխվել «Ինտեր»:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան ակումբը ոչ միայն հետաքրքրություն է ցուցաբերում իսլանդացու նկատմամբ, այլև արդեն սկսել է բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ։
Ֆուտբոլիստի ներկայիս ակումբը Գուդմունդսոնի տրանսֆերի համար ցանկանում է ստանալ 30 մլն եվրո։ Միաժամանակ «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան կփորձի պայմանավորվել վարձակալության շուրջ՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Նշվում է, որ Գուդմունդսոնի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Յուվենտուսը»։ 2023/2024 մրցաշրջանի 29 հանդիպումներում Ալբերտ Գուդմունդսոնը 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։