«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան կիսվել է հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին իր կարծիքով։
«Մինչև մրցաշրջանի ավարտը, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկնքենք Լաուտարո Մարտինեսի հետ։
Նրա և նրա գործակալի հետ հարաբերությունները ֆանտաստիկ են, և մենք տեսնում ենք միայն մեկ ելք՝ Լաուտարոն կերկարաձգի պայմանագիրը և կմնա այստեղ՝ «Ինտերում», — Մարոտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մարտինեսը միլանյան թիմում հանդես է գալիս 2018 թվականից։
























































