Իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն կարող է «Լացիոյից» տեղափոխվել Միլանի «Ինտեր»։ Միլանյան ակումբը դիտարկում է 34-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում է Tuttosport-ը։
Չեմպիոնների լիգայի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից առաջ «Ինտերի» ներկայացուցիչները հանդիպել են մի քանի ֆուտբոլիստների գործակալների հետ։
Նրանցից մեկը Մարկո Սոմելան էր, որը ներկայացնում էր Իմոբիլեի շահերը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն անցկացրել է 25 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։