Հայաստանի Պրեմիեր-լիգայի 25-րդ տուրում «Նոան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալվել է «Արարատ-Արմենիային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը 77-րդ րոպեին հեղինակել է թիմի հոլանդացի հարձակվող Պաուլ Գլադոնը:
Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» իր միավորների թիվը հասցրել է 55-ի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» 49 միավորով 3-րդ տեղում է: