Իտալական «Ռոման» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում ընդհանուր հաշվով (4-0, 0-1) հաղթեց անգլիական «Բրայթոնին»:
Հաջողության հասնելով՝ «Ռոման» պատմության մեջ առաջին անգամ չորս մրցաշրջան անընդմեջ դուրս եկավ եվրոպական մրցաշարերի քառորդ եզրափակիչ։
2020/21 մրցաշրջանում հռոմեացիները հասել են Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ (պարտվել են «Մանչեսթեր Յունայթեդին»), իսկ 2022/23 մրցաշրջանում՝ մինչև եզրափակիչ (պարտվել են «Սևիլիային»)։
2021/22 մրցաշրջանում «Ռոման» հաղթեց Կոնֆերենցիաների Լիգայում՝ եզրափակչում հաղթելով «Ֆեյենորդին»։