«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոստովանել է, որ թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և իտալացի նախկին պաշտպան Պաոլո Մալդինին օգնել են իրեն զգալ ռոսոներիների կարևորությունը։
«Ես ինձ 100%-ով միլանիստ եմ զգում։ Իբրահիմովիչն ու Մալդինին օգնեցին ինձ հասկանալ, թե որքան հիանալի է «Միլանը»:
Ինձ համար պատիվ է խաղալ այս թիմում, և ես ուրախ եմ, որ այստեղ եմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նախօրեին Լեաուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել Եվրոպա լիգայի «Սլավիայի» հետ հաղթական խաղում (3-1):