«Մարսելի» նախկին մարզիչ Իգոր Տուդորը կդառնա Հռոմի «Լացիոյի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 45-ամյա խորվաթ մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Նախկինում Տուդորը գլխավորել է իտալական «Վերոնան» և «Ուդինեզեն», ֆրանսիական «Մարսելը» և այլ թիմեր։
«Լացիոյի» նախորդ գլխավոր մարզիչը Մաուրիցիո Սարին էր։