Կայացել են Ասիայի Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի բոլոր հանդիպումները։
Այսպիսով հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները։
Այդ փուլում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» կհանդիպի ԱՄԷ-ի ներկայացուցիչ «Ալ Այնի» հետ։ Մյուս խաղում կհանդիպեն ճապոնական «Յոկոհամա Մարինոսը» և հարավկորեական «Ուլսանը»։
Ասիայի ՉԼ-ի գործող չեմպիոնը Ճապոնիան ներկայացնող «Ուրավա Ռեդս» ակումբն է։
























































