Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ատալանտային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Առաջին կեսում հյուրերից հաշիվը բացեց Տեն Կոպմեյներսը՝ աչքի ընկնելով 35-րդ րոպեին։
66-րդ րոպեին Անդրեա Կամբիասոն հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 4 րոպե անց Արկադիուշ Միլիկն առաջ մղեց թուրինցիներին։ 75-րդ րոպեին Կոպմեյներսը դարձավ դուբլի հեղինակ։
«Յուվենտուսը» 58 միավորով 3-րդ տեղում է։ «Ատալանտան» 47 միավորով 6-րդն է։