«Նապոլին» սահմանել է թիմի առաջատարներից մեկի՝ Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը, հայտնում է Marca-ն։
Հաղորդվում է, որ «Նապոլին» պատրաստ է բաժանվել վրացի ֆուտբոլիստից 150 միլիոն եվրոյի դիմաց:
Դա պայմանավորված է նրանով, որ ակումբում չեն ցանկանում, որ վրացի ֆուտբոլիստը և նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը միաժամանակ հեռանան թիմից։
Այս մրցաշրջանում Խվիչա Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։