Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Վան»-«Փյունիկ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 1-0 հաշվով հաղթանակով։
«Վանի» կազմում հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Մոմո Տուրեն։
Այս խաղից հետո «Վանը» 23 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, «Փյունիկն» ունի 52 միավոր և կիսում է առաջին տեղը «Նոայի» հետ։