«Ռոմայի» ձախ պաշտպան Լեոնարդո Սպինացոլան դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, Լեոնարդոյի գործակալն արդեն առաջարկել է իր հաճախորդին առաջիկա ամռանը «Յուվենտուս» վերադառնալու տարբերակը:
Սպինացոլան թուրինյան ակումբում հանդես է եկել մինչև 2019 թվականը, որից հետո «Ռոման» գնեց նրա տրանսֆերը մոտ 30 միլիոն եվրոյով։
Ընդհանուր առմամբ, իտալացին հռոմեացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։