Լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հետաքրքրված է «Չելսի» տեղափոխվելու տարբերակով։
Նրա խոսքով՝ նիգերիացին լոնդոնյան ակումբին համարում է կարիերան շարունակելու ամենահետաքրքիր տարբերակներից մեկը։
Միաժամանակ Ռոմանոն նշել է, որ հարձակվողի համար պայքարում ֆավորիտ չի համարում «Չելսիին»։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ևս մի քանի ակումբ։
Օսիմհենն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, դարձել 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։