Իտալիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Ակումբը կարող է դարպասապահին գնել 40 միլիոն եվրոյով։
25-ամյա խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 21 հանդիպում։