«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը գնահատել է Չեմպիոնների լիգայում իր թիմի հաղթելու հնարավորությունները.
«Այս թիմը գոյություն ունի երեք տարի: Նախորդ մրցաշրջանում մենք պարտվեցինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, որտեղ կարող էինք հաղթել։ Մենք մտադիր ենք շարունակել տիտղոսներ նվաճել։
Իհարկե, հիմա ավելի հեշտ է դրան նայել, ամեն ինչ լավ է ընթանում, բայց սա մի քանի տարի տևած աշխատանքի արդյունքն է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0-1):
Մրցաշարի այս մրցաշրջանում միլանյան ակումբը 1/8 եզրափակիչում խաղում է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով (1-0):