ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1)։
«Մենք շատ ուրախ ենք։ Սա էր նպատակը։ Մենք ցանկանում էինք անցնել հաջորդ փուլ, բայց նաև ցանկանում էինք հաղթել: Մենք հստակ խաղային պլան ունեինք և կարողացանք գոլ խփել հանդիպման սկզբում: Մեզ վրա շատ ճնշում չկար՝ բացառությամբ հանդիպման վերջնամասի։
Մենք անմիջապես հասկացանք, որ այստեղ չենք կարողանա հանգիստ լինել»,- Մբապեի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Քառորդ եզրափակիչում փարիզեցիների մրցակիցը կորոշվի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։























































