Ֆրանչեսկո Կալցոնան մեկնաբանել է «Նապոլիի» հաղթանակը «Յուվենտուսի» նկատմամբ (2-1) Ա Սերիայի խաղում․
«Մենք ճիշտ ուղու վրա ենք, բայց դեռ շատ աշխատանք կա առջևում: Ես շատ ուրախ եմ հաղթանակի համար, տեսա թիմ, որը ցանկանում է կատարելագործվել։
Հաղթելով այս խաղում թիմն ազդանշան ուղարկեց՝ ցանկանում ենք հասնել կարևոր նպատակների։ Ուրախ եմ տեսնել այսպիսի համախմբված թիմ, որը ձգտում է ավելի ուժեղ դառնալ։
Կվարացխելիան և Օսիմհենը թիմի կարևոր խաղացողներ են: Նրանք այս մրցաշրջանում դժվար ժամանակներ են ունեցել, բայց հիմա գրեթե վերադարձել են իրենց լավագույն մարզավիճակին»,- մեջբերում է «Նապոլիի» գլխավոր մարզչին Football Italia-ն։