Իտալական Ա Սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիային»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Տանտերերի կազմում հաշիվը բացեց Լուկմանը, իսկ հյուրերի կազմում նախ Զիրկզեն հավասարեցրեց հաշիվը (11 մ), իսկ Ֆերգյուսոնը ձևակերպեց վերջնական հաշիվը լուսատախտակին։
«Բոլոնիան» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ա Սերիայում և 4-րդն է մրցաշարային աղյուսակում՝ իր ակտիվում ունենալով 51 միավոր։ «Ատալանտան» 46 միավորով 6-րդն է։