Իտալական «Միլանը» ամռանը կարող է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ ռոսոներիները կքննարկեն դարպասապահի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, եթե ամռանը վաճառեն իրենց հիմնական դարպասապահ Մայք Մենյանի տրանսֆերը։
Եթե Մենյանը հեռանա, ապա այս տրանսֆերից ստացված հասույթի մի մասը կարող է օգտագործվել նոր դարպասապահի հետ պայմանագիր կնքելու համար:
Այս մրցաշրջանում Աարոն Ռեմսդեյլը «Արսենալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում բաց է թողել 11 գոլ և երկու անգամ անառիկ պահել դարպասը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 մլն եվրո։