Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի «Նապոլիի» հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։
«Մենք չենք հաղթել Նեապոլում արդեն հինգ տարի, և հուսով եմ, որ այսօր լավ արդյունք կգրանցենք։
Օսիմհենի վերադարձը վստահություն է հաղորդել նրանց: Մենք պետք է թիմով գործենք և խաղանք մրցակցի կիսադաշտում։ Չեմ ճանաչում Կալցոնեին (Նապոլիի գլխավոր մարզիչ), բայց Սարիի հետ շատ աշխատելով, նա անպայման կունենա նման հատկանիշներ։
Հանդիպումը բարդ է, բայց բոլոր հաջորդները նույնն են լինելու։ Ես վստահ եմ տղաների խաղի վրա»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։