«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այժմ ակումբում ավագ խորհրդական է աշխատում, խոսել է իտալական ակումբ վերադառնալու իր որոշման մասին։
«Մենք հանդիպեցինք ակումբի սեփականատիրոջ՝ Կարդինալեի հետ, իմ՝ թոշակի անցնելուց երեք ամիս անց։
Երբ ես ֆուտբոլիստ էի, ժամանակ չունեի ավելի լավ ճանաչելու նրան, բայց այս դեպքում մենք կարողացանք շատ բաներ քննարկել։ Եվ նա ինձ առաջարկ արեց, որից ես չկարողացա հրաժարվել»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Հիշեցնենք, որ 42-ամյա Իբրահիմովիչը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2023 թվականի ամռանը։