«Լիվերպուլի» ղեկավարությունը պայմանագրի առաջարկ է արել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, անգլիական ակումբն իսպանացի մասնագետին երեք տարվա պայմանագիր է առաջարկել։
Ալոնսոն Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր հավակնորդն է։ Գերմանացի մարզիչը կհեռանա «Լիվերպուլից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորել է 2022 թվականին։