«Լիվերպուլի» ղեկավարությունը առաջարկ է արել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, անգլիական ակումբն իսպանացի մասնագետին երեք տարվա պայմանագիր է առաջարկել։ Ալոնսոն Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր հավակնորդն է։ Գերմանացի մարզիչը կհեռանա «Լիվերպուլից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականից: Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 23 տուրից հետո «Բայերը» իսպանացի մասնագետի գլխավորությամբ 61 միավորով առաջին տեղում է: «Բավարիան» երկրորդն է՝ 53 միավորով։
«Լիվերպուլը» 26 խաղից հետո 60 միավորով գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: